Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

London Chess Classic. Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ

Սպորտ
a1aronyan-8.12.

Լոնդոնում շարունակվող London Chess Classic սուպերմրցաշարի 6-րդ տուրում մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Պարտիայի 38-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի: Երկու գրոսմայստերներն էլ վաստակեցին 3-ական միավոր:   Միանձնյա առաջատարն է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որն այս տուրում հաշտություն կնքեց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի:   Հաջորդ՝ 7-րդ տուրը, տեղի կունենա վաղը: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որն այժմ փորձում է հաղթել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: