Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Շարմազանովն ամփոփում է ՀՀԿ ԳՄ նիստը (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov1

Վիեննայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո երեք համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունն առ այն, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, շատ կարեւոր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Սա հայկական դիվանագիտության և, մասնավորապես, նախագահ Սարգսյանի դիվանագիտական քաղաքականության հաջողությունն է, որովհետև մենք տեսել ենք, որ եղել են պետություններ, որոնք Ադրբեջանի դրդումով կամ կեղծ քաղաքականության արդյունքում փորձել են այս կոնֆլիկտը ներկայացնել որպես տարածքային ամբողջականության խնդիր այն դեպքում, երբ սա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է»,-նշեց նա: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն ընդունում են այս սկզբունքները: Մանրամասն՝ տեսանյութում.