A
A
Ուղիղ. Արոնյան – Վաշյե-Լագրավ. Հանդիպում ծանոթ մրցակցի հետ (տեսանյութ)
Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարում այսօր տեղի կունենա 4-րդ տուրը: Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկի՝ ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Շախմատիստները վերջին անգամ իրար հետ հանդիպել էին Մալյորկայում կայացած ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ փուլում: Այնտեղ կողմերը ոչ-ոքի էին խաղացել: Լեւոն Արոնյան - Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Շախմատասերները պարտիայի ընթացկին կարող են հետեւել մեր կայքէջում՝ ստորեւ: