Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանե Թանդիլյանը՝ Բաբուխանյանի խոսքերին՝ ի՞նչ եք դուք Ձեզ թույլ տալիս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oo1eIjpSHhs

ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագծի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն, անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կոպիտ խոսքերին՝ ուղղված ֆեմինիստական շարժումներին, այն է՝ որոշ կանայք դոշերը բացելով ակցիաներ են անում, վրդովված հայտարարեց. «Ինչպե՞ս եք դուք ձեզ թույլ տալիս կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ: Սա է ձեր վերաբերմունքը կանանց նկատմամբ»: Հայկ Բաբուխանյանը փորձեց տեղից արձագանքել, սակայն Մանե Թանդիլյանն, անտեսելով նրա ռեպլիկները, շարունակեց. « Իմ վրդովմունքը չեմ կարող չարտահայտել նաեւ այն պատճառով, որ անթույլատրելի է այս ռեժիմով քննարկել նման կարեւորություն ունեցող օրենքը: Սա է ձեր վերաբերմունքն այս օրենքին»: Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր ոստիկաններին՝ ի՞նչ վերապատրաստումներ պետք է անցնեն նրանք: Արդարդատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ի պատասխան նշեց, որ օրինագծի շուրջ բազմաթիվ ու ծավալուն քննարկումներ են եղել. «Ոչ մի շտապողականություն չկա, ուղղակի օրենքը նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք պետք է հասցնենք, իրականացնենք: Իսկ ոստիկանները պարբերական վերապատրաստումներ անցնելու են»: