Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծրագրավորողը տանը նստած կարող է տարեկան 10 հազար դոլար բերել երկիր. ՏՏ ոլորտը զարգացրեք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tH5quWK1PDc

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում խոսեց իր առաջարկության մասին, որը վերաբերում է դպրոցներում ինժեներական լաբորատորիաների բացման մասին, որը մասնակի ընդունվել է՝ խոստանալով դրամաշնորհներով հարցին լուծում գտնել. «Այս ոլորտը գերակա ճյուղ է համարվել, սակայն պետական մակարդակով շատ քիչ բան է արվում: Մի ծրագրավորող տանը նստած կարող է տարեկան 10 հազար դոլար բերել երկիր: Եթե ՏՏ ոլորտը զարգացնենք, ապա կարող ենք անգամ հանքարդյունաբերությունից առավել մեծ շահույթ ապահովել»: Նա նշեց, որ ՀՀ-ում կա 1200 դպրոց ու այստեղ ինժեներական լաբորատորիաներ ստեղծելու համար անհրաժեշտ է 3,5 մլրդ դրամ, իսկ տարեկան ծախսը կկազմի 2,8 մլրդ դրամ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հայտարարեց, որ բյուջեն դիտարկում են՝ որպես տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող փաստաթուղթ. «Կա վստահություն Կառավարության բարեփոխումենրի հանդեպ ու եկող տարվա ցուցանիշներն ավելի լավը կլինեն՝ հիմքեր ստեղծելով սոցիալական լարվածությունը մեղմելուն ու երկիրը որակական նոր մակարդակի բերելուն: Մեր խմբակցությունը սայմանափակ առաջարկություններ է ներկայացրել, որոնք հիմնականում վերաբերում են սահմանամերձ շրջաններին, եւ ակնկալում ենք, որ գոնե 50 տոկոսով դրանք կիրականացվեն: Մենք ակնկալում են նաեւ առավել արդյունավետ բարեփոխումներ»: