A
A
Հրանտ Մելքումյանը շարունակում է լոնդոնյան հաղթարշավը (տեսանյութ)
Լոնդոնում ընթացող Chess Classic FIDE OPEN մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը: Այս գիշեր ավարտված 5-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով առավելության հասավ հնդիկ միջազգային վարպետ Նիհալ Սարինի նկատմամբ եւ տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Այսօր նախատեսված 6-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւ խաղաքարերով կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժախոնգիր Վախիդովի հետ, որը նույնպես 100 տոկոսանոց արդյունք ունի: Մրցաշարի մեր մյուս մասնակից Գաբրիել Սարգսյանը ընթացիկ տուրում հաղթեց նորվեգացի գրոսմայստեր Տորբյորն Հանսենին եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի: Նա այսօր սեւերով կհանդիպի գերմանացի Ալեքսանդր Դոնչենկոյի հետ, որը կես միավոր ավելին ունի: