Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում Ազգային ժողովից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
c08b5789f2731d84a7e2c468c95717c9

Ազգային ժողովն այսօր հերթական քառօրյա նիստն սկսեց ընդունելով մի շարք նախագծեր: ԱԺ-ն՝ 82 կողմ և 5 դեմ քվեարկությամբ ընդունեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» նախագիծը:  ԱԺ-ն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ 65 կողմ 25 դեմ քվեարկությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները:     «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն՝ 90 կողմ: Նշենք, որ 1.5 մլն եվրո կտրամադրվի ՊՆ-ին՝ ոչնչացվելու պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ:  Միաձայն ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը՝ 92 կողմ քվեարկությամբ:  Այնուհետեւ ԱԺ-ն անցավ բյուջեի քննարկմանը: