A
A
Live. ԱԺ քառօրյան (տեսանյութ)
Մեկնարկել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 20 հարց, իսկ դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 41 հարց։ Քվեարկության է դրվելու նաև ՀՀ 2018թ. բյուջեի նախագիծը: Նշենք, որ ՀՀ ԱԺ խորհուրդը՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման համար սահմանել է 3 ժամ, միաժամանակ չսահմանափակելով հարցուպատասխանը: «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 2 ժամ: