Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. վաղվանից՝ տեղումներ

Կարևոր լուրեր Պաշտոնական
2271498fa7c279ea105f33f9d27aa8db

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:  Դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին հանրապետության ողջ տարածքում, 8-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա է մառախուղ: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: