Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար Նորագավիթում. ԲՄՎ-ն բախվել է պատին. կա զոհ եւ վիրավոր

Կարևոր լուրեր Պաշտոնական
mes

Դեկտեմբերի 4-ին, ժամը 03:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է նախկին ՃՈ հենակետի պատին, կան տուժածներ և զոհ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ BMW մակնիշի 35 MT 464 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1996 թ. ծնված Մ.-ն մահացել է, .սկ վարորդը՝ 1996 թ. ծնված Հ. Գ.-ը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: