Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» կամային հաղթանակ տարավ «Արարատի» հետ խաղում (տեսանյութ)

Սպորտ
a1ararat-3.12.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Բանանցը» հյուրընկալվելիս հաղթեց «Արարատին»: «Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումը բավական հետաքրքիր ստացվեց: Նախ 17-րդ րոպեին հաշիվը բացեց արարատցի Գարեգին Կիրակոսյանը: Ապա «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը երկու գոլ խփեց հանապատասխանաբար 32-րդ եւ 70-րդ րոպեներին եւ առաջ մղեց հյուրերին: Հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին Գարեգին Կիրակոսյանը տուգանային հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, սակայն երկու րոպե անց «Բանանցը» 11մ հարվածի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց Վալմերսոնը: Այդպիսով, «Բանանցը» 3:2 հաժվով կամային հաղթանակ տարավ, վաստակեց 22 միավոր եւ ամրապնդվեց 3-րդ տեղում: Երեւանի «Արարատը» 10-րդ պարտությունը կրեց 15 խաղում եւ վաստակած 9 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Այս հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածը: Մրցաշարում հայտարարվեց երեք ամիս ընդմիջում: Հաջորդ՝ 16-րդ տուրի խաղերը, տեղի կունենան արդեն 2018 թվականի մարտի 2-3-ին: