Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» 10 հոգով հաղթեց «Արսենալին»

Սպորտ
a1mu-2.12.

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում 3:1 հաշվով վստահ հաղթեց տեղի «Արսենալին»:   Հյուրերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը եւ առաջին 11-րդ րոպեների ընթացքում երկու գոլ խփեցին: Աչքի ընկան Վալենսիան ու Լինգարդը: Ընդմիջումից չորս րոպե անց «Արսենալի» ֆուտբոլիստ Լյակազետը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 63-րդ րոպեին նույն Լինգարդը երկրորդ անգամ գրավեց տանտերերի դարպասը:   Հանդիպման 74-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 10 հոգով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Պոլ Պոգբան: «Արսենալը» երկրորդ խաղակեսում չնայած բացահայտ տարածքային առավելություն ուներ (79 տոկոս գնդակի տիրում), սակայն այդպես էլ չկարողացավ այն վերածել խփված գոլերի:   Այդպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 35 միավոր եւ կրկին հաստատվեց 2-րդ հորիզոնականում, իսկ ահա «Արսենալը» 5-րդ պարտությունը կրեց առաջնությունում եւ 28 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում:   Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ընդհանրապես չէր հայտավորվել այս խաղին: