Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի մրցաշարը

Սպորտ
a1aronyan-112

Այսօր Լոնդոնում մեկնարկեց Grand Chess Tour-ի վերջին փուլի մրցաշարը, որի մասնակցում է  Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:   Առաջին տուրում հայ գրոսմայստերը սևերով մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիան անցավ հավասար պայքարում եւ արդեն 28-րդ քայլին ավարտվեց հաշտությամբ: Մյուս չորս հանդիպումները նույնպես ոչ-ոքի ավարտվեցին:   Վաղը տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը կրկին սեւերով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ:   Հավելենք, որ Grand Chess Tour-ի նախորդ չորս փուլերից հետո 34 միավորով առաջին տեղը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նրան հաջորդում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագավը եւ Լեւոն Արոնյանը, որոնք իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 31 եւ 25 միավոր: Այս մրցումներում հաղթանակի համար տրվում է 2, իսկ ոչ-ոքիի համար՝ 1 միավոր: