Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն տուգանել է «Արարատին» ու «Շիրակին»

Սպորտ
sport-hff-1.12.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն այսօր ուշագրավ որոշումներ է կայացրել։ Մասնավորապես՝ Երեւանի «Արարատը» տուգանվել է 50 հազար դրամով՝ Հայաստանի բարձրագույն խմբի «Փյունիկ» - «Արարատ» խաղին տեսուչի զգուշացումից հետո որակազրկված պաշտոնյայի պահվածքի համար։ Իսկ թե որ պաշտոնյայի եւ ինչ պահվածքի համար է ակումբը տուգանվել, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը չի տեղեկացնում։ Գյումրիի «Շիրակ» ակումբը նունպես տուգանվել է 50 հազար դրամով, սակայն երկու խախտումների համար։ Հայաստանի 1-ին խմբի առաջնության «Էրեբունի» - «Շիրակ-2» հանդիպմանւ հյուրերը ներկայացել են մեկ մարզահագուստով, բացի այդ թիմի ներկայացուցիչը չի մասնակցել նախախաղային խորհրդակցությանը։ Կոմետեի ընդունած մյուս որոշումներն արդեն կարգապահական են՝ ֆուտբոլիստների հեռացումների համար։