Տեղի է ունեցել Վահան Շիրխանյանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ)
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Այս գործով անցնում է նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Դատարանը անցել է գործում առկա ապացույցների հետազոտմանը: Զինված խմբի պարագլուխ է ներկայացվում Արթուր Վարդանյանը: Ըստ քրեական գործի' «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում: