Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին ընկել է վերելակի հորանը և վնասվածքներով հոսպիտալացվել

Պաշտոնական
6f8f69175382defa557581613dd20e7e

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենիացի փողոցի թիվ 30 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ա. Ե.-ը շենքի առաջին հարկից ընկել է վերելակի հորանը: Փրկարարները հորանից դուրս են բերել Ա. Ե-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: