Կլինեն ավելի վատ երեւույթներ. Հակոբ Հակոբյանը՝ ռուսների պահվածքի մասին (տեսանյութ)
Հանրապետական Հակոբ Հակոբյանի կարծիքով ռուսներն իրենց հեռուստաընկերություններով մեզ անհավատարիմ կին են համարում քաղաքական պատվերի շրջանակներում. «Կլինեն ավելի վատ երեւույթներ, հանգիստ եղեք, դա նորմալ է»: Ըստ նրա, այդ հարաբերությունների համար մեզ մեղադրելը ճիշտ չէ: Դեռեւս Մահաթմա Գանդին էր ասում՝ երբ որ դու նոր բան ես անում՝ սկզբում քեզ հարվածում են, հետո ծիծաղում են, հետո հանգիստ են թողնում. «Եթե հետեւենք հայտնի Մամաթա Գանդիին, ապա նա ասում է՝ դուք հանգիստ եղեք, ձեր աշխատանքը կատարեք»: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանդիպման վայրը» թոք շոուում Հայաստանի եվրաինտեգրացումը բնորոշել էին որպես Ռուսաստանի հանդեպ անհավատարիմ կնոջ քայլ։ Հայաստանին անբարոյական կնոջ հետ համեմատելու ռուսական հեռուստաալիքի արարքը հանրապետական Կարինե Աճեմյանին առանձնապես չի վիրավորել: Դա ռուսական խանդ է, բայց գնացքն արդեն գնացել է. «Արդեն համաձայնագիրն ստորագրված է, ամեն ինչ արված է, եւ մենք այդ ճանապարհով պիտի գնանք, եւ իրենք պիտի հարմարվեն»: Պատգամավորը տեղի ունեցած աղմուկի մասին խոսում է ժպիտով՝ եթե մեզ վիրավորել են, մեր մասնավոր հեռուստաընկերություններն էլ կարող են պատասխանել: Թեպետ, ըստ նրա, սա ի՞նչ թեմա է որ: