Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոնկրետ խմբեր ուզում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ». Կ. Ավագյան

Քաղաքականություն
Karen-Avagyan

Հանրապետական Կարեն Ավագյանը ոչ մի տագնապ չունի Ռուսաստանի հեռուստաընկերություններում մի քանի օր շարունակվող հակահայկական ագրեսիայից. «Դա կոնկրետ անհատների կարծիքներ են, որոնք հնչում են թե ռուսական կողմից, թե հայկական կողմից եւ դա երբեք չի կարելի գնահատել պաշտոնական կարծիք»: Ըստ նրա՝ քաղաքական պատվեր չկա ռուսական իշխանություններից իրենց լրատվամիջոցներով հակահայկական աղմուկ բարձրացնելու համար. «Որեւէ դրսեւորում հայերի նկատմամբ, որեւէ քաղաքականության փոփոխություն, վերաբերմունքի փոփոխություն չկա»: Պաշտոնական դիրքորոշումը հակահայկական չէ՝ ոչ ռուսական իշխանությունները, ոչ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից հետո հայերի դեմ ոչինչ չեն ասել. «Սա կոնկրետ խմբերի կարծիքներ են, որոնք ուզում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ եւ չեմ կարծում կստացվի, եթե մենք անընդհատ դրա մասին չխոսենք»: Հիշեցնենք, НТВ-ի եթերում սկանդալային մեկնաբանություն է հնչել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո։ Հայաստանն ու Բելառուսը համեմատվել են Ռուսաստանի «կնոջ» հետ, որոնց պահում, կերակրում է Մոսկվան, սակայն նրանք այնքան ապերախտ են, որ դավաճանում են ամուսնուն Արեւմուտքի հետ: