Բանկերն ու մաքսային մարմինները տոներին հերթապահություն կսահմանեն (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայությունների եւ բանկերն այլ գրաֆիկով կաշխատեն։ Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ այդ օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների գործունեությունը, ընդլայնվում է ներմուծման եւ արտահանման ծավալների հաճախականությունը ֆիզիկական անձինք առավել հաճախ են հատում սահմանը: Վարչապետն այս կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ու Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց դեկտեմբերի երկուսից մինչեւ հունվարի տոնական օրերի ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով շաբաթ կիրակի եւ տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաեւ առեւտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն։