Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծաղկաձոր օփեն». 2 առաջատար, 8 հետապնդող

Սպորտ
a1chess-open-3011

Ծաղկաձորում ավարտին է մոտենում «Ծաղկաձոր օփեն» շախմատային միջազգային մրցաշարը: Արդեն կայացած 7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են ուկրաինացի Վիտալի Բերնադսկին ու խորվաթ Մարին Բոսիոչիչը: Հերթական պարտիայում առաջինը հաղթեց ղազախստանցի Ռինատ Ջումաբաեւին, իսկ երկրորդը պարտության մատնեց Տիգրան Լ. Պետրոսյանին: Իսկ ահա նրանց հետապնդող մյուս չորս շախմատիստները՝ այդ թվում Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը, ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները եւ չկարողացան պահպանել կես միավորի տարբերությունը: Այսօր տեղի կունենան 8-րդ տուրի պարտիաները: Դրանցից առավել կարեւոր նշանակություն ունեն Ռոբերտ Հովհաննիսյան -  Մարին Բոսիոչիչ եւ Վիտալի Բերնադսկի – Վլադիմիր Օնիշչուկ հանդիպումները: Եթե առաջատարները հաղթանակ տանեն, ապա առաջին տեղի համար պայքարը կվերածվի երկու շախմատիստների մրցակցության: Առաջատարներին դեռեւս կարող են ձեռնոց նետել նաեւ 5-ական միավոր ունեցող մնացած 6 շախմատիստները: Նրանց թվում են նաեւ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Արամ Հակոբյանը, որոնց պետք է անպայման մեկ միավոր վաստակել այսօրվա խաղում: