A
A
Արմեն Գևորգյանը՝ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Գևորգյանին Հայաստանի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2017թ. Նոյեմբերի 29 Երևան ՆՀ-906-Ա