Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Զուրաբյանը և Վլ. Կարապետյանը հանդիպել են Ճապոնիայի դեսպանի հետ

Քաղաքականություն
HAK

Նոյեմբերի 27-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Ճապոնիայի  Արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ դեպանության խորհրդական Կեյնիքեռո Սեսամեն: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղված նոր աշխարհաքաղաքական իրողությունները եւ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակը, ինչպես նաեւ Հայաստանի ներքին քաղաքական եւ տնտեսական զարգացումներին վերաբերվող հարցեր: ՀԱԿ գրասենյակ