«Հայաստանում կան մարդիկ, որ խանգարում են ՀՀ-Իրան մերձեցմանը» (տեսանյութ)
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Իրանը պետք է օժանդակի Հայաստանին՝ անկախությունը ամրապնդելու համար։ Ըստ քաղաքագետի` Իրանը պետք է ըմբռնի և հասկանա այն ռազմաքաղաքական իրավիճակը, որտեղ Հայաստանն է։ Լևոն Շիրինյանը վստահեցնում է, որ Հայաստանը ինքն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի Իրանի հետ մերձենալու համար, քանի որ հայ-իրանական հարաբերություններն ավելի ամուր կարող են լինել։ Քաղաքագետը փաստում է՝ եթե մենք ակտիվություն չցուցաբերենք, ապա Իրանը կգնա այլ ճանապարհով՝ այդ թվում կբարեկամանա Ադրբեջանի հետ։ «Հայաստանում կան մարդիկ, որոնք խանգարում են Հայաստանի և Իրանի մերձեցմանը։ Այդ մարդիկ նորից մնում են և նորից կխանգարեն»,- նշում է քաղաքագետը։ Հիշեցնենք, որ երեկ Հայաստան էր ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ինչպես նաև մասնակցեց հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը։