Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ն բյուջեից ձեռք կբերի թվային և անալոգային խոշոր մասշտաբի քարտեզներ

Քաղաքականություն
Vigen-Sargsyan

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման հավելված 14-ի 3-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գալիք նիստում կորոշի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 հավելվածների: Նախագիծը կներկայացնի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։   Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ԶՈՒ կարիքների համար թվային և անալոգային խոշոր մասշտաբի տեղագրական քարտեզների և ֆոտոփաստաթղթերի ստեղծման անհրաժեշտությամբ: Ներկա իրավիճակում չկան խոշոր մասշտաբի հավաստի տեղագրական քարտեզներ և ֆոտոփաստաթղթեր, ինչը խոչընդոտում է  տեղագրագեոդեզիական ապահովման խնդիրների լուծմանը վաշտ-դասակ օղակում: Փոփոխության արդյունքում հնարավորություն կընձեռվի ստացված օդալուսանկարների միջոցով ստեղծել հավաստի տեղագրական քարտեզներ և ֆոտոփաստաթղթեր: