Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում հակահետևակային ական է հայտնաբերվել՝ պայթուցիկ նյութի մեջ

Պաշտոնական
akan

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի տներից մեկի բնակիչը հայտնաբերել է ռազմամթերքի նմանվող անծանոթ առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական խումբը: Պարզվել է, որ հայտնաբերված առարկան МОН-50 տեսակի հակահետևակային բեկորային ական է, որը գտնվել է 10 կգ տրոտիլով լցված երկաթե տարրայի մեջ: Ժամը 20:45-ին N զորամասի ինժեներասակրավորական ջոկատը զինամթերքը տեղափոխել է զորամասի տարածք: