A
A
Հայաստանը կընդունի կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցաշար
Ֆուտբոլի 2019թ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի որակավորման փուլերից մեկը տեղի կունենա Հայաստանում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացած վիճակահանության ժամանակ Հայաստանի Մ-19 կանանց հավաքականն ընդգրկվել է ընտրական 12-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները լինելու են Բելգիայի, Իսլանդիայի եւ Ուելսի ընտրանիները: Հայաստանում նշանակված խմբային մրցաշարը կայանալու է 2018 թվականի հոկտեմբերի 2-8-ը: Առաջին երկու տեղերը գրաված թիմերը, ինչպես նաեւ երրորդ տեղի երկու ուժեղագույն հավաքականները, կմտնեն էլիտ փուլ, որտեղ 28 ընտրանիներ կբաժանվեն 7 խմբերի եւ կպայքարեն եզրափակիչ մրցաշարի յոթ ուղեգրերի համար: Վերջինս կկայանա 2019 թվականի ամռանը, Շոտլանդիայում: