Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող ձեզ չթվա, թե օրենքում փոխելու բան չկա». Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
tarketum-3

ԱԺ-ում տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի շուրջ կլոր սեղան- քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը առաջարկեց բոլոր առաջարկները փաթեթավորել ու ներկայացնել Կառավարության քննարկմանը։  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ իրենց առաջարկներից մեկը, ինչպես հասկանալի դարձավ քննարկման ընթացքում, ընդունվում է, մյուսը` ոչ. «Իշխանությունն ունի քաղաքական կամք` քննարկելու յուրաքանչյուր քայլ։ Մենք որեւէ բան ձեւի համար չենք անում։ Սա մի օրվա աշխատանք չէ, մարաթոնյան վազքը սկսվում է առաջին քայլից։ 30 իրավական ակտ ընդունվելու է ՊՆ, 30-ը Կառավարության կողմից»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ ՀՀ ԿԳՆ Լեւոն Մկրտչյանն իր հերթին նշեց, որ աշխատանքային խումբը նրա համար է, որպեսզի կոնկրետ ֆիքսեն խնդիրները։ Այս օրենքը իր հետ բերում է հսկայական ռեֆորմ, ամբողջ բանակի փոփոխություն։ Հնարավոր է` ձեր առաջարկը մտնի որեւէ հրամանի կոնցեպտի մեջ։ Եթե քաղաքացիական նախաձեռնությունը կարողանում է ճիշտ իմպուլս հաղորդել, որը բյուրոկրատացված չէ, ապա արդյունավետ աշխատանք է ստացվում։ Տարկետման իրավունքը իսկապես դարձել է մոտիվացիա։ Դա օգնում է շատ պրոցեսներ պահպանելու, սակայն հաճախ ազդում է որակի վրա։ Մենք նախատեսում ենք գերակշիռ թվով ավելացնել անվճար տեղերը»։ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանն իր ելույթում հայտարարեց. «Եթե այսպես դեմ-դիմաց ենք նստել, դա դեռ չի նշանակում, թե պատվիրակություններ ենք։ Թող ձեզ չթվա, թե օրենքում փոխելու բան չկա»: Նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ իրենց առաջին առաջարկով ինչ-որ խավի պետք է տրվեր տարկետման իրավունք. «Մենք ելնում ենք սոցիալական արդարության սկզբունքից։ Բոլորը միանշանակ պետք է ծառայեն, սակայն ինչպես. այն մարդը, որը իր արվեստով ու գիտությամբ է զբաղվում, ինքը եւս ծառայում է հայրենիքին։ Բակալավրիատում ու բարձր դասարաններում սովորողների համար իսկապես մոտիվացիան տարկետումն էր։ Ու քանի որ հիմա այն սահմանափակվում է, կրթության որակը դրանից ահավոր ընկնելու է»։