Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
a1basketbol-20.11.

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին մեկնարկող Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլին։ Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր ազգային թիմը հանգրվանել է Դավիթաշենում գտնվող Օլիմպավանում: Երկօրյա մարզումներից հետո հավաքականը կմեկնի Տիրանա, որտեղ նոյեմբերի 23-ին կանցկացնի ընտրական առաջին հանդիպումը Ալբանիայի թիմի հետ: Երեք օր անց, նոյեմբերի 26-ին, Հայաստանի հավաքականը Երեւանում կհյուրընկալի Դանիայի ընտրանուն: Այդ խաղերին պատրաստվելու համար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը թիմ է հրավիրել 18 բասկետբոլիստ: