A
A
Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը նրան քաջածանոթ Դին Լիրենն է
Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» խաղարկության 4-րդ փուլի մրցաշարում այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորող մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի չինացի Դին Լիրենի հետ: Հիշեցնենք, որ նրանք միմյանց հետ հանդիպել էին շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ բոլոր չորս դասական պարտիաներն էլ ավարտվել էին հաշտությամբ: Մյուս զույգերից առավել կարեւոր նշանակություն ունեն Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Հիկարու Նակամուրա, Դմիտրի Յակովենկո – Պյոտր Սվիդլեր եւ Թեյմուր Ռաջաբով – Պ.Հարիկրիշնա հանդիպումները: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին: Շախմատասերները դրանց ընթացքին կարող են հետեւել ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» խաղարկության պաշտոնական կայքում: