Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորավարժություն ԼՂ ՊԲ-ում․ խաղարկվել է հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղումը

Պաշտոնական
Marvarakan_zoravarjutyun_16.11.17.5a0d76dcc24dd

Հրետանային ստորաբաժանումների հրամանատարների ու վարչության սպաների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու և անձնակազմին նոր հմտություններ ու որակներ հաղորդելու նպատակով նոյեմբերի 15-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի բազայի վրա դիվիզիոնի կազմով անց է կացվել մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ, Դ-20 տիպի հրանոթներից իրականացվել է ուղիղ նշանառությամբ կրակ: Զորախաղերի ընթացքում գրանցված արդյունքները պարզորոշել են, որ մասնակից անձնակազմը պատրաստ է իրական մարտադաշտում ևս բարձր մակարդակով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:   ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն