Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞վ է ասել, որ դեմոգրաֆիական խնդիրները միայն փողով են լուծվում» (տեսանյութ)

Քաղաքականություն
vQQlKYUeL7I

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր ելույթում հայտարարեց, որ առաջին իսկ ելույթից հասկացավ, որ կան ժողովրդին սիրողներ եւ ատողներ. «Ատողներից մեկն էլ երեւի ես եմ: Օրինակ՝ ես առողջապահության մասին հարց տվեցի. հետեւաբար մենք էլ ենք ուզում մեր ժողովուրդը առողջ լինի»: Ըստ նրա՝ մեր երկրում աղքատությունն այսօր կազմում է 30 տոկոս. «Պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն ու վերահսկողական մեխանիզմն է: Ցավալի է, որ աշխատատեղ է կրճատվում, սակայն եթե նույն պետական համակարգում նույն աշխատանքը կարող է անել 50 մարդ, ինչո՞ւ պետք է դա անի 55-ը. ո՞ւմ փողի հաշվին են դա անում: Հետեւաբար, ինչքան քիչ մարդ նույն աշխատանքն անի, այնքան խնայողություն կլինի: Պետությունը նրանց համար այլ աշխատատեղ պետք է որոշի: Գիտե՞ք՝ որտեղ է տնտեսական աճը, հիմա ասեմ՝ եթե համեմատեք 1997թ.-ն եւ 2017թ.-ն, ապա այդ ժամանակվա եւ այսօրվա ՀՀ վիճակը կտեսնեն տնտեսական աճի մակարդակով: Տնտեսական աճը ոչ թե մեկ անհատի, այլ ամբողջ երկրի հաղթանակն է: 1997թ. Սյունիք հասնելու համար մեքենայով պետք է գնայիր կամ հինգ ժամ, կամ մեքենադ հետ գալուց ջարդվեր՝ կամ ոտքով հետ գայիր, կամ ուրիշի մեքենայով: Նույնն էլ Գյումրիի, Սեւանի դեպքերում: Ես էլ եմ քննադատում, սակայն պետք է քննադատել ռեալ ու իրատեսական: Ո՞վ է ասել, որ դեմոգրաֆիական խնդիրները միայն փողով են լուծվում, ո՞վ է ասել, որ պետությունը չաշխատող մարդուն պետք է պահի, միայն պետք է աշխատատեղ ստեղծի»:  «Պարոն Հակոբյան, մի ջղայնացեք, դուք համերաշխության կողմնակից մարդ եք»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: