Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ գյուղերը դատարկվում են. արտագաղթ՝ երկու ուղղությամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
images

ԱԺ-ում այսօր «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ պետք է լրջորեն վերանայել մոտեցումները, թե որքանով է սահմանամերձ համայնքներում տարվող քաղաքականությունն արդյունավետ. «Բանն այն է, որ այս համայնքները շարունակում են դատարկվել ու արտագաղթը երկու ուղղությամբ է՝  դեպի հանրապետության ավելի խոշոր բնակավայրեր, մյուսը՝ արդեն սովորական դարձած, ՀՀ-ից դուրս: Կան արտադրական ձեռնարկություներ, որոնք գտնվում են անմիջապես ՀՀ-ադրբեջանական սահմանի վրա: Երբ այս ձեռնարկությունների սեփականատերերը գնում են բանկերից վարկ վերցնելու, ոչ միայն նրանց ավելի ցածր տոկոսադրույքով չեն տալիս, այլեւ ընդհակառակը բարձրացնում են՝ ասելով, որ դուք ռիսկային գոտում եք եւ ձեր ձեռնարկությունը կարող է փլուզվել, ավիրվել: Սա մի թեմա է, որ հրատապ կերպով պետք է քննարկվի: Տարբերակներից մեկն այն է, որ Կառավարությունը վարկերի տոկոսադրույքների առնվազն ավելացող ռիսկային այդ մասը պետք է սուբսիդավորի: Սա մինիմում տարբերակն է, որ պետք է քննարկենք»: