Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողները կգնան ԱԺ. դասադուլի 4-րդ օրն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tarketum

13.00 Ժամը 15։30 ԵՊՀ դասադուլ հայտարարած ուսանողները կմիանան կլինեն Թատերական ինստիտուտում, իսկ 17. 00-ին՝ Ազգային ժողովի շենքի մոտ։ Ժամը 18.00-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը։ Հանգստյան օրերին ուսանողներն ակցիա չեն իրականացնի, իսկ երկուշաբթի օրվանից կշարունակեն դասադուլը, եթե այսօր որևէ դրական տեղաշարժ չգրանցվի։ 11. 05 «Մենք ունենք ազգային անվտանգության խնդիր, մենք մեր մարտունակությունը պետք է ամրապնդենք։ Եթե պատասխանատու անձինք որոշել են այդպես, ուրեմն կա որոշակի վերլուծություն։ Նա առաջարկում է գիտնականներին ու բոլոր այն մարդկանց, որոնք զենքի հետ առնչություն չեն ունեցել, ուղարկել ծառայության, որպեսզի պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին»,- անդրադառնալով տարկետման իրավունքի սահմանափակմանը՝ ասում է ԵՊՀ աշխատակազմի ղեկավար և գնումների հանձնաժողովի նախագահ Ալիկ Ղարիբյանը, որը ժամանակին օգտվել է տարկետման իրավունքից և չի ծառայել բանակում։ Ըստ նրա՝ այսօր ուսանողների պայքարը որոշ ուժեր փորձում են քաղաքականացնել։ https://youtu.be/TnA7zERO0Wk «Ուսանողներ կան, որ պետք է գիտությամբ զբաղվեն»,- կարծում է ինֆոմատիկայի ֆակուլտետի դոցենտ Ժիրայր Մարգարյանը։ Նույն ֆակուլտետի դոցենտ Վարուժան Գաբրիելյանը ճիշտ չի համարում, որ օրենքի մշակումից առաջ շահագրգիռ կողմերին չեն լսել։  10. 00 Արդեն 4-րդ օրն է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ Ուսանողները պայքարում են՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման, ինչը նախատեսված է նոր օրենքի նախագծով։ https://youtu.be/KiKQctNUpc4 Այսինքն, ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի: Այս օրերի ընթացքում ուսանողները հանդիպել են ԿԳ, Պաշտպանության նախարարների, վարչապետի հետ, սակայն քննարկումներից բավարարված չեն։