Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Վարդանյանին սպանողները դատապարտվեցին 24 եւ 22 տարի ազատազրկման.Aravot.am

Կարևոր լուրեր Հասարակություն
Karen-Vardanyan5

Քիչ առաջ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հրապարակեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով դատավճիռը: Հիշեցնենք, որ այսօր մինչ վճռի հրապարակումը ամբաստանյալները պետք է հանդես գային պաշտպանական ճառով: Ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը հրաժարվել էր, իսկ մյուս ամբաստանյալ Արթուր Միհրանյանը հայտարարել էր՝ «Բազմիցս նշել եմ՝ սպանությունը կատարել եմ ես, Գեւորգը ոչ մի մեղք չունի»: Միհրանյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանն այսօր վճռեց մեղավոր ճանաչել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքով. «Դատարանը որոշեց՝ հանցագործությունների համակցությամբ պատիժները վերջնական գումարելու եղանակով Գեւորգ Զոհրաբյանի նկատմամբ պատիժ սահմանել 24 տարի ժամկետով ազատազրկում եւ 1 միլիոն դրամի տուգանք: Իսկ Արթուր Միհրանյանի նկատմամբ՝ 22 տարի ժամկետով ազատազրկում եւ կրկին 1 միլիոն դրամի տուգանք»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ