Ն. Զոհրաբյանը հետևողական կլինի, որ ՍԱՍ-ի Արտակի եւ Ա. Համբարձումյանի աշխատավարձերը պահվեն. Առավոտ
«Այսօր ԱԺ եվրաինտեգրման հարգերի հանձնաժողովի նիստից հարգելի բացակայում են Աշոտ Արսենյանն ու Սամվել Ֆարմանյանը, որոնք հանրապետությունում չեն, գործուղման են, անհարգելի բացակայում են Արտակ Սարգսյանը եւ Արկադի Համբարձումյանը»,- այսօր հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նախորդ նիստում Նաիրա Զոհրաբյանը խոստացել էր, որ հանձնաժողովի նիստից պարբերաբար անհարգելի բացակայելու համար նրանք, ինչպես նաեւ Արայիկ Գրիգորյանը կպատժվեն: Այսօր հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատիժ նրանք կրեցին՝ այդ բացակայությունների համար: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Բոլոր նիստերից իրենք բացակայում են եւ բոլոր նիստերից տվյալ երկու պատգամավորների աշխատավարձերը հույս ունենամ, որ օրենքի համաձայն պահվում են»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ