Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը լսեց Սասնա ծռերի բողոքները. Աշոտ Պետրոսյանին յուղաներկ չեն տրամադրի (տեսանյութ)

Քաղաքականություն
sasnacrer1

Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է, հնարավոր է՝ շտապ օգնություն հրավիրվի դատարան։ Այս մասին հայտարարեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ  15-20 րոպե, մինչ դատական նիստի մեկնարկը, զրուցել է Եղնուկյանի հետ, և վերջինս տեղեկացրել է, որ կարող է մտնել նիստերի դահլիճ և հայտարարել, որ առանց իրեն ու իր պաշտպանների կարող են նիստը շարունակել։ Դատավորը հայտարարեց, որ առանց նրանց հնարավոր չէ  նիստը շարունակել, բայց մինչ հետաձգելը, ամբաստանյալ Խաչատուր Գիչյանից տեղեկացավ, որ վերջինս տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։ Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին էլ տեղեկացրեց, որ զրուցել Է ՔԿՀ պետի հետ՝ նրան համապատասխան նկարչական պարագաներով ապահովելու հարցով։ ՔԿՀ ղեկավարությունը տեղեկացրել է, որ յուղաներկը այրվող նյութ է, ուստի արգելվում է դրա մուտքը ՔԿՀ։  Սասնա ծռերի մյուս 2 անդամները՝ Արմեն Լամբարյանն ու Արթուր Սողոմոնյանն էլ դատավորին խնդրել էին պարզել, թե ինչու դատապարտյալների հիվանդանոցում միայնակ են խցերում։ Դատավորը նշեց, որ ՔԿՀ ղեկավարությունը տեղեկացրել է, որ նրանք առանձնապես ծանր հանցագործության մեջ են մեղադրվում, ուստի պահվում են առանձին։  Խցերի դռների փակ պահելը եւս քննարկվեց, քանի որ դա լրացուցիչ բարդություն է ստեղծում Լամբարյանի ու Սողոմոնյանի զուգարան գնալու համար։  Դատավորը խոստացել է խնդրով եւս հետաքրքրվել։ Դատական նիստը հետաձգվել է, այն կշարունակվի նոյեմբերի 16-ին։