Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիզային ռեժիմի դյուրացում՝ Դանիայի թագավորության հետ

Քաղաքականություն
fcec69a348bc38dcbcd0c27345ff12ec

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղվա նիստում կորոշի՝ Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկու­թյանը:  Նկատի ունենալով, որ 2013 թվականի հունվարի 10-ից Եվրոպական Միության /ԵՄ/ բոլոր  քաղա­քա­ցիները 90 օրը չգերազանցող ժամանա­կա­հատվածով դեպի Հայաստան ճամփորդելիս կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցելիս ազատված են մուտքի վիզայի պահանջից, ընդունելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը վերականգի վիզայի պահանջները ԵՄ քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք սույն Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Դանիայի Թագավորության քաղաքացիների նկատմամբ: Ընդունելով, որ վիզայի տրամադրումը դյուրացնելը չպետք է հանգեցնի անօրինական միգրացիայի, և հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգությանն ու հետընդունմանը, Ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար համապատասխան ժամկետներում առանց վիզաների ճամփորդական ռեժիմ սահմանելու նպատակով աստիճանական քայլեր ձեռնարկելու ԵՄ մտադրությունը՝ պայմանով, որ առկա լինեն լավ կառավարվող և անվտանգ շարժունակության համար նախադրյալներ։ Հիմնվելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև 2012թ․դեկտեմբերի 17-ին ստորագրված վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի /այսուհետ՝ 2012թ.  դեկտեմբերի 17-ի համաձայնագիր/ և Դանիայի Թագավորության վերաբերյալ կցված համատեղ հայտարարության վրա. կողմերը կամաձայնեն հետևյալի մասին. Նպատակը և կիրառման շրջանակը           1․ Սույն Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում և Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:                    2․ Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները ԵՄ քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք սույն Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Դանիայի Թագավորության համապատասխան քաղաքացիների նկատմամբ:   Հայաստանի Հանրապետության կամ Դանիայի Թագավորության կամ ԵՄ ազգային օրենսդրությունը կիրառվում է սույն Համաձայնագրով չկարգավորվող այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են վիզայի տրամադրումը մերժելը, ճամփորդական փաստաթղթերի ճանաչումը, ապրուստի բավարար միջոցների վերաբերյալ ապացույցները, մուտքի մերժումը և վտարման միջոցները: