Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ արտգործնախարարը ծաղկեպսակ է դրել Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում (տեսանյութ)

Պաշտոնական
9219_hq

Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Յադ Վաշեմ և ծաղկեպսակ դրեց Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։ Հոլոքոստի թանգարանում ունեցած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում կատարեց Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ ասվում է. «Կարևորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ և Երևանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործություները կարող են կանխվել միայն միջազգային հանրության միասնական ջանքերի շնորհիվ: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտականությունն է կանգնել այս ջանքերի առաջնագծում»:  9220_hq 9217_hq 9218_hq 9215_hq 9216_hq