Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

18 պատահար, 2 զոհ, 26 վիրավոր՝ հանգստյան օրերին

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 3-ից 6- ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 21-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 26, յուրացման 3, խարդախության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, կողոպուտի, համակարգչային հանցագործության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն