Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերեմի Հարմերը դասախոսություններով հանդես կգա Երևանում

Կարևոր լուրեր Հասարակություն
Jeremy-Harmer

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն ուրախ է հայտարարել, որ ուսուցիչների վերապատրաստման 2017թ. -ի իր ծրագրի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալի ուսուցիչներ վերապատրաստող հանրաճանաչ մասնագետ, գրող և բանախոս Ջերեմի Հարմերին: Վերջինս նոյեմբերի 10-ից 12-ը կվարի զրույցներ և վերապատրաստման դասընթացներ Հայաստանում անգլերեն դասավանդողների համար: Ջերեմի Հարմերը փորձառու ուսուցիչ է, ուսուցիչներ վերապատրաստող, ինչպես նաև մի շարք մեթոդական աշխատանքների, սովորողների համար նախատեսված գրականության և դասագրքերի հեղինակ: Իր հեղինակությանն են պատկանում «The Practice of English Language», «How to Teach English and Essential Teacher Knowledge» (Pearson) և «Trumpet Voluntary and Solo Saxophone» (Cambridge University Press) գրքերը: Նա Jetstream գրական խմբի անդամ է, որը նոր դասընթաց է՝ նախատեսված չափահասների համար: Ջերեմին նաև TESOL մագիստրոսական ծրագրի ուսումնական մասի համակարգողն է և դասախոս Նյու-Յորքի Նյու Սքուլ համալսարանում և ժամանակ առ ժամանակ դասախոսություններ է անցկացնում Նորվիչի Լեզվի Կրթության Ինստիտում (NILE): Բացի անգլերենի դասավանդումից Ջերեմին զբաղվում է նաև երաժշտությամբ: Բրիտանական խորհուրդը պարբերաբար անցկացնում է հանդիպումներ և դասախոսություններ Միացյալ Թագավորության լավագույն մասնագետների հետ՝ հնարավորություն տալով հայ ուսուցիչներին և անգլերենի մասնագետներին ծանոթանալ ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին և միտումներին: Հանդիպումներն անվճար են, սակայն նախապես հարկավոր է գրանցվել՝ այցելելով Բրիտանական խորհրդի կայքը՝ https://www.britishcouncil.am/events/jeremy-harmer-armenia Բրիտանական խորհուրդը նաև տրամադրում է օնլայն ռեսուրսներ և դասընթացներ, որոնց նպատակն է բրիտանական լավագույն փորձը փոխանցել հայ մասնագետներին: https://www.youtube.com/watch?v=5KPl2vs1uxE https://www.youtube.com/watch?v=5rkIePe8RvA https://www.youtube.com/watch?v=1qFBYpB1xQk https://www.youtube.com/watch?v=qGB7BdyEKXE https://www.youtube.com/watch?v=25YHvGOvBz8 https://www.youtube.com/watch?v=3ur_6dJhETw