Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դրախտային թղթապանակ». Եղիսաբեթ 2-րդը՝ նոր օֆշորային սկանդալում

Քաղաքականություն
yelizaveta

«Պանամական փաստաթղթերից» հետո հերթական օֆշորային սկանդալն է պայթել աշխարհում՝ «Դրախտային թղթապանակ» անվանմամբ: Հիմքում Բերմուդյան կղզիներում եւ Սինգապուրում գրանցված խոշոր օֆշորային իրավաբանական ընկերությունների ֆինանսական փաստաթղթերի արտահոսքն է: 

Օֆշորային սկանդալում ներգրավված են Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, ՌԴ ու ԱՄՆ պաշտոնյաներ, որոնք ներդրումներ են կատարել օֆշորներում:

13,4 մլն փաստաթուղթ կա «Դրախտային թղթապանակ»-ում, որոնք, ինչպես և «Պանամական փաստաթղթերը», հայտնվել են գերմանական Süddeutsche Zeitung թերթի տրամադրության տակ։ Փաստաթղթերը փոխանցվել են «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ին» (ICIJ)՝  հետաքննություն կազմակերպելու համար: Գործին ներգրավվել է 380 լրագրող՝ 100 լրատվամիջոցներից, որոնց թվում են The Guardian-ը, BBC-ն, New York Times-ը:

Մասնավորապես՝ Եղիսաբեթ 2-րդի մասով հայտնի է դարձել, որ թագուհու մասնավոր կարողություններից մոտ 10 մլն ֆունտ ներդրվել է օֆշորներում։

Փաստաթղթերում խոսվում է նաև Դոնալդ Թրամփի մտերիմ՝ ԱՄՆ ներկայիս առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի օֆշորային գործարքների մասին: Նա 2014 թ-ին 68 մլն դոլար է ստացել ռուսական էներգետիկ ընկերությունից, որի համսեփականատերն է Պուտինի փեսան: Նշվում են 2 ռուս միլիարդատերերի օֆշորային ցանցերի մասին: Փաստերը վկայում են, որ օֆշորներում 10 տրիլիոն դոլար կա ներդրված։