Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մասնավոր հատվածում աշխատողներն ստրկական վիճակում են»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azh3

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, նկատեց. «Ձեր լիազորությունների սահմաններում են ոչ միայն սոցիալական հարցերը, այլեւ աշխատանքի տեղավորումը։ Ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»։ Նախարարը նշեց, որ անգամ Գեւորգ Պետրոսյանի` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար լինելու ժամանակ նման բան չի եղել։ «Ոչ, իմ ժամանակ գործում էր աշխատանքի տեսչությունը։ Այսօր այն լուծարվել է։ Մասնավոր հատվածում մենք տեսնում ենք, որ աշխատողները ստրկական վիճակում են, մինչդեռ նախարարությունը դիտորդի կարգավիճակով է աշխատում։ Որոշակի գումարներ նախատեսե՞լ եք այս ուղղությամբ»: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ի պատասխան նշեց. «Այս պահին նման գումարներ չեն նախատեսվում»: ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր հերթին ավելացրեց. «Երբ խաթարված մարդուց գումարը վերցնում, տանում են մեկ ուրիշ տեղ, դա էլ նորմալ չէ»։