A
A
Լեւոն Արոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին
Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 6-րդ տուրի Հայաստան – Ադրբեջան խաղում արդեն ավարտվել է երկու պարտիա: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, իսկ 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Արկադի Նայդիշի հետ: Թեյմուր Ռաջաբով – Սերգեյ Մովսիսյան եւ Ռաուֆ Մամեդով – Հրանտ Մելքումյան պարտիաները շարունակվում են: