Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաշքենդում ընդունվել են մոտ 2 տասնյակ փաստաթղթեր

Պաշտոնական
karen

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին: Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝  նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝  ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս այս հարթակում հարաբերություններ կառուցել  անդամ պետությունների հետ՝ համոզմունք հայտնելով, որ առևտրային արգելքների հետագա վերացումը և Ազատ առևտրի մասին պայմանագրի դրույթների իրագործումը դրական ազդեցություն կունենա  պետությունների տնտեսական աճի վրա և հնարավորություններ կստեղծի ԱՊՀ երկրների տնտեսությունների խորացման համար: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նիստում ընդունվել են  անդամ պետությունների  տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված մոտ երկու տասնյակ փաստաթղթեր: Խորհուրդը նաև որոշում է կայացրել հաջորդ նիստը 2018թ. հունիսին Տաջիկստանի Հանրապետությունում անցկացնելու մասին: