Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարգանքի տուրք`ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Քաղաքականություն
navasardyan

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և բազմաթիվ կուսակցականների հետ միասին Երևանի քաղաքապետը ծաղիկներ է դրել շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Տարոն Մարգարյանը նաև ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն