Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ով չի ուզում գործ անել, բայց իրեն հայրենասերի տեղ է դնում, սկսում է քննադատել». Հրանուշ Հակոբյան. Առավոտ

Քաղաքականություն
Hranush-nkarrrr

Aravot.am-ը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին է դիմել հարցով՝ Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովը ցույց տվեց, որ սփյուռքահայերին այլեւս ռոմանտիկ գաղափարներով չի լինում գայթակղել, նրանք դրանցով այնքան էլ տոգորված չեն, շատ բողոքներ հնչեցին, օրինակ՝ Զարեհ Պալյանը բողոքեց: Հրանուշ Հակոբյանը արձագանքեց. «Իսկ դուք իմացա՞ք, որ Զարեհ Պալյանի հայտարարությունները բոլորը ճիշտ չեն, հիմա ուսումնասիրվում է: Նա այստեղ 4 բիզնես չի դրել, նա ընդամենը մի ընկեր է ունեցել, ինչ-որ գումար է տվել ընկերոջը, ընկերը վերցրել է, գնացել է Վրաստան կամ Ռուսաստան եւ ինքը այդ ընկերոջը չի գտնում: Հիմա ինքը նամակ է գրում, ասում է, որ այդպես չի, ինձ սխալ են հասկացել: Մենք էլ ասացինք հարցեր ուղարկենք, թող պատասխանի, որ պարզ լինի: Մեկ օրինակը, երկու օրինակը չի կարող…»: Երբ ասացինք, որ միայն Պալյանը չէր բողոքում, Շխրտումյանը եւ մի շարք այլ սփյուռքահայեր դժգոհություններ ունեին՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Դե հիմա կարող է, իսկ ո՞վ ասեց, որ 100 տոկոսով բոլոր բիզնեսները կայանում են: Բիզնես կա, որ կայանում է, իսկ ինչո՞ւ չեք տեսում Էռնեկյանի բիզնեսը, ինչո՞ւ չեք տեսնում մյուսների բիզնեսը՝ Սերգեյ Համբարձումյանի, Կարապետյանի բիզնեսը, Վարդանյանի, մյուսներինն էլ տեսեք: Ով որ ուզում է գործ անել՝ գործ է անում, ով որ չի ուզում գործ անել, բայց իրեն հայրենասերի տեղ է դնում, սկսում է քննադատել: Պետք է գործ անել, գործ անելու ընթացքում կլինեն լավ բաներ, վատ բան էլ, առաջընթաց էլ, հետընթաց էլ, բայց գործ անողը արդյունքի է հասնում: 3 տարում ինչպե՞ս է կարողանում սիրիահայը բիզնես զարգացնել, բայց մենք մենակ խոսում ենք»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ