Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն հինգշաբթի ադրբեջանցիները փամփշտակալները դատարկում են՝ գյուղի վրա կրակելով». Առավոտ

Քաղաքականություն
7155390845_0557d697f0

Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 8.30-ից մինչև 16-ը ադրբեջանական զինուժն ինքնաձիգներից և գնդացիրներից ընդհատումներով կրակ է բացել Չինարի գյուղի վրա: Վնասներ չկան: Սաղոյանը հայտնեց, որ հինգշաբթի օրերին ադրբեջանական հենակետերում հերթափոխ է, հերթափոխ հանձնելիս ազերիներն իրենց փամփշտակալներում եղած փամփուշտները դատարկում են՝ կրակելով Չինարիի ուղղությամբ: Առավոտ