Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Վանաձոր քաղաքում. մեկնել է հինգ մարտական հաշվարկ

Կարևոր լուրեր Պաշտոնական
d9a4006f35a68c38b283a79c446854ff

Նոյեմբերի 1-ին, ժամը 21:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի նախկին լիմոնադի գործարանի մոտակայքում: Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում չգործող «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի մասնաշենքերից մեկում (25X60 մ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:23-ին, մարվել՝ 02:26-ին: Եռահարկ շինության առաջին հարկում այրվել է դյուրավառ նյութեր, 35 հատ տարբեր չափերի (10-50 լ) անհայտ նյութով լի տակառներ, կուտակած թղթե թափոններ (մոտ 150 խմ), 2 կգ-անոց 50 հատ ներկի մետաղյա տարրաներ, և 2 խմ պարան: Փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: ԱԻՆ