Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Տոտենհեմ» - «Ռեալ», «Նապոլի» - «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Սպորտ
a1liga

Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ գեղեցիկ ոճով հաղթեց ՉԼ-ի գործող գավաթակիր «Ռեալին»՝ 3:1  Իտալիայում «Նապոլի» եւ «Մանչեսթեր Սիթի»  հանդիպումը ավարտվեց  4:2: «Մանչեսթեր Սիթին» ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում: Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հերթական 8 հանդիպումները: Դրանցից առավել մեծ հետաքրքրություն առաջացրել են երկու խաղ:   Նախեւառաջ խոսքը վերաբերում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք «Տոտենհեմ» - «Ռեալ» հակամարտությանը: Երեք տուրից հետո երկու թիմերն էլ տարել են հավասար հաղթանակներ, վաստակել հավասար միավորներ, խփել եւ բաց թողել հավասար գնդակներ: Արդյո՞ք կողմերը կխախտեն այդ «ստատուս-քվոն», ցույց կտա հանդիպումը: Համենայնդեպս, հաղթողը 100 տոկոսով կմտնի փլեյ-օֆֆ, իսկ պարտվողը դեռեւս պայքար կմղի երկրորդ ուղեգրի համար:   Երկրորդ սկզբունքային հանդիպումը կկայանա Նեապոլում, որտեղ տեղի «Նապոլին» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Երկու թիմերն էլ այժմ իրենց ազգային առաջնությունների առաջատարներն են: Սակայն, եթե անգլիացիները չեմպիոնների լիգայում տարել են երեք անընդմեջ հաղթանակ եւ հավակնում են ուղեգրերից մեկին, ապա իատալացիները դեռեւս երեք միավոր ունեն եւ աշխատում են տեսադաշտից բաց չթողնել իրենց հիմնական մրցակցին՝ Դոնեցկի «Շախտյորին»:   Երկու հանդիպումներն էլ սկսվելու են Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Թիմերի գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը.   «Տոտենհեմ» - 1. Ուգո Լյորիս, 2. Կիրան Տրիպպեր, 4. Տոբի Ալդերվեյրելդ, 5. Յան Վերտոնգեն, 6. Դեւինսոն Սանչես, 10. Հարի Քեյն, 15. Էրիկ Դիեր, 20. Դելե Ալլի, 23. Քրիստիան Էրիկսեն, 29. Հարի Ուինկս, 33. Բեն Դեւիս:   «Ռեալ» - 13. Կիկո Կասիլյա, 4. Սերխիո Ռամոս, 6. Նաչո, 7. Քրիշտիանու Ռոնալդու, 8. Տոնի Կրոոս, 9. Քարիմ Բենզեմա, 10. Լուկա Մոդրիչ, 12. Մարսելո, 14. Կազեմիրո, 19. Աշրաֆ Հակիմի, 22. Իսկո:   «Նապոլի» - 25. Պեպե Ռեյնա, 5. Ալլան, 7. Ժոզե Կալյեխոն, 8. Ժորժինյո, 14. Դրիս Մերտենս, 17. Մարեկ Համշիկ, 23. Էլսեիդ Հիսայ, 24. Լորենցո Բեյջ, 26. Կալիդու Կուլիբալի, 31. Ֆաուզի Ղուլամ, 33. Ռաուլ Ալբիոլ:   «Մանչեսթեր Սիթի» - 31. Էդերսոն, 3. Դանիլո, 5. Ջոն Սթոունս, 7. Ռահիմ Սթերլինգ, 8. Իլկայ Գյունդոգան, 10. Սերխիո Ագուերո, 17. Կեւին Դե Բրյունե, 18. Ֆաբիան Դելֆ, 19. Լերոյ Սանե, 25. Ֆերնանդինյո, 30. Նիկոլաս Օտամենդի:   Ֆուտբոլասերներն այս խաղերը ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ «Ա1+»-ի կայքէջում. Ստորեւ: