Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատալոնական և Արցախյան խնդիրները նույնը չեն. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, թե ինչ հարցեր են քննարկվել այսօրվա նիստում: Բնականաբար խոսվել է նոյեմբերի 5–ին սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին, որտեղ, ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն մրցակիցներ չունի, բացի ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից: Էդուարդ Շարմազանովը չթաքցրեց անգամ, որ ավելի հետաքրքիր և մրցակցային կլիներ, եթե քաղաքական այլ ուժեր ևս առաջադրեին իրենց թեկնածուներին: Այսօր քննարկվել է նաև կառավարության ներկայացրած բյուջե 2018 նախագիծը: «Այն իրատեսական է, կայունացման բյուջե է և նպատակ ունի երկարաժամկետ առաջընթաց և երկարատև աճ ապահովել, ոչ թե կոնկրետ միայն 18 թվականի, իսկ 18 թվականի բյուջեն թույլ է տալիս  4 ու կեսից  5 տոկոս տնտեսական աճ ապահովել, ներդրումներ ավելացնել և հնարավորություն տալ ապագա տարիներին ավելի երկարաժամկետ տնտեսական աճ և ներդրումային միջավայր ապահովել ՀՀ-ում»,- նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Կատալոնիայի վերաբերյալ Շարմազանովը նշեց, որ այն որևէ նմանություն չունի արցախյան խնդրին. « Արցախի հարցը լրիվ այլ հարց է: Արցախի հարցը, եթե ոևէ նմանություն էլ ունի Արցախի անկախության մասով, ապա ավելի նմանություն ունի խորհրդային նախկին հանրապետությունների անջատման հետ կապված: Աևցախը անջատվել է Խորհրդային միությունից բոլոր միջազգային օրենքների հիման վրա՝ չհակասելով գործող Խորհրդային միության սահմանադրությանը: Եվ ինչպես ՀՀ-ն Մերձբալթյան հանրապետություններն են անկախացել օրենքով սահմանված կարգով, այդպես էլ Արցախի հանրապետությունը՝ որպես Խորհրդային միության սուբյեկտ անկախացել է իրականացնելով հանրաքվե»: